#PE-ARM-2026-64EA
30.05.2026 23:56
Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ
Դասակարգում
Կատեգորիա
Վարչական ռեսուրսի օգտագործում
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Պաշտոնատար անձանց, դպրոցների և մշակութային կենտրոնների ներկայացուցիչների անօրինական մասնակցություն նախընտրական միջոցառումներին
Տեղադրություն
Ընտրատարածք
Վայոց ձոր
Բնակավայր
Եղեգնաձոր
Հասցե / Տեղադրություն
-
Դեպքի նկարագրություն
2026 թվականի մայիսի 30-ին լրատվամիջոցներում հրապարակվել է տեղեկություն, ըստ որի՝ Վայոց Ձորի մարզի ուսուցիչներին հաղորդագրություն է ուղարկվել՝ մայիսի 30-ին ժամը 18:00-ին Գլաձորի առողջարանում մարզպետի հետ նախատեսված հանդիպմանը պարտադիր մասնակցելու վերաբերյալ։ Հաղորդագրության համաձայն՝ ուսուցիչներից պահանջվել է ներկա գտնվել հանդիպմանը, իսկ բացակայության դեպքում նախապես տեղեկացնել պատճառի մասին։
Հրապարակման մեջ ենթադրվում է, որ հանդիպումը կարող է առնչվել ընթացիկ նախընտրական գործընթացներին և իշխող քաղաքական ուժի օգտին քարոզչական աշխատանքների կազմակերպմանը։ Տեղեկատվությունը հիմնված է լրատվամիջոցի կողմից հրապարակված հաղորդագրության (սքրինշոթի) վրա:
Տեղադրություն քարտեզի վրա
Լրացուցիչ տեղեկություն
Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
31.05.2026 00:01
Թարմացվել է
31.05.2026 10:52