#PE-ARM-2026-04EE
30.05.2026 00:07
Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ
Դասակարգում
Կատեգորիա
Վարչական ռեսուրսի օգտագործում
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Պաշտոնատար անձանց կողմից քարոզչական բնույթի հանդիպումների և միջոցառումների անցկացում
Տեղադրություն
Ընտրատարածք
Երևան
Բնակավայր
Մալաթիա-Սեբաստիա
Հասցե / Տեղադրություն
-
Դեպքի նկարագրություն
«Հրապարակ» օրաթերթի տեղեկատվության համաձան՝ 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխը դարձած Սամվել Ալեքսանյանը, որը հունիսի 7-ի ընտրությունների մասնակից ֆավորիտ ուժի` «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ քավորսանիկական հարաբերություններ ունի, մինչ այս պահն անհասկանալի պահվածք է որդեգրել՝ ընտրությունների հետ կապված։ Նրա շրջապատից վստահեցնում են, որ առայժմ հրահանգ չեն ստացել՝ կոնկրետ ում օգտին են աշխատելու, սակայն կասկածներ ունեն, որ Ալեքսանյանը չի կարողանալու դիմադրել Նիկոլ Փաշինյանին ու հավանական ճնշումներին եւ աշխատելու է իշխանության օգտին։ Արդեն մի քանի շաբաթ է՝ ցուցակագրում են գործարարին պատկանող «սիթիների», «Վեգա» էլեկտրոնիկայի խանութի, Բաղրամյանի ալյուրի գործարանի, ինչպես նաեւ՝ այլ օբյեկտների աշխատողներին, սակայն դեռեւս չեն ասում, թե դա ինչ նպատակ է հետապնդում, միայն հորդորում են՝ գաղտնի պահել ցուցակների կազմման փաստը ու խոստանում են, որ ամսվա վերջին հավելավճարներ կստանան։
Կցված ֆայլեր
Լրացուցիչ տեղեկություն
Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
30.05.2026 01:14
Թարմացվել է
30.05.2026 11:07