#PE-ARM-2026-6CC6

26.05.2026 23:12 Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ

Դասակարգում

Կատեգորիա
Վարչական ռեսուրսի օգտագործում
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Պաշտոնատար անձանց կողմից քարոզչական բնույթի հանդիպումների և միջոցառումների անցկացում

Տեղադրություն

Դեպքի նկարագրություն

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարի քարոզարշավի ընթացքում շարունակվել է կուսակցության տարբերանշանով փաթեթավորված քաղցրաբլիթների և ՀՀ նոր քարտեզների բաժանումը անչափահասներին։ր Նիկոլ Փաշինյանը երեխաներին կազմակերպված կերպով հրահանգել է մեկ շարքով մոտենալ՝ իրենց բաժին թխվածքաբլիթը ստանալու համար։ Դիտորդական տեսանկյունից նման վարքագիծը կարող է գնահատվել որպես անչափահասների ներգրավում նախընտրական քարոզչական միջավայրում, ինչը կարող է պարունակել քարոզչական նյութերի միջոցով անչափահասների քաղաքականացման տարրեր։ Բացի այդ, իշխող թիմի ներկայացուցիչները՝ մարզպետներ և համայնքների ղեկավարներ, քարոզարշավի ընթացքում սոցիալական ցանցերում լայնորեն տարածել են լուսանկարներ և տեսանյութեր՝ համայնքների անչափահաս բնակիչների մասնակցությամբ, ինչը դիտորդական տեսանկյունից կարող է առաջացնել կրթական և համայնքային միջավայրի քաղաքականացման, ինչպես նաև վարչական ազդեցության վերաբերյալ մտահոգություններ։ Նման գործելակերպը կարող է հակասել ընտրական գործընթացում երեխաների չեզոքության և ազատ կամարտահայտման միջավայրի պահպանման ժողովրդավարական սկզբունքներին https://www.youtube.com/watch?v=-I_p3KdxBas

Կցված ֆայլեր

2026-05-26_23-19-22.png
2026-05-26_23-19-22.png
505.5 KB
Download

Տեղադրություն քարտեզի վրա

Լրացուցիչ տեղեկություն

Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
26.05.2026 23:43
Թարմացվել է
27.05.2026 12:08

Գաղտնիության քաղաքականություն