#PE-ARM-2026-C707

14.05.2026 12:48 Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ

Դասակարգում

Կատեգորիա
Վարչական ռեսուրսի օգտագործում
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Պաշտոնատար անձանց, դպրոցների և մշակութային կենտրոնների ներկայացուցիչների անօրինական մասնակցություն նախընտրական միջոցառումներին

Տեղադրություն

Դեպքի նկարագրություն

Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի դպրոցը վերածվել է իշխող ուժի քարոզչական հարթակի։ Մայիսի 13-ին դպրոցի ուսուցիչներին «Գազելներով» տեղափոխել են Ապարան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով։ Ընդ որում՝ ուսուցիչներից երկուսն ընդունել են, որ «հանուն Փաշինյանի» կրճատել են դասաժամերը։ Ուսուցչուհի Վարդիթեր Գրիգորյանի խոսքով՝ դպրոցի տնօրեն Աննա Վարդանյանի գլխավորությամբ ուսուցիչները նախապես էին պատրաստվել մասնակցել քարոզարշավին, իսկ աշակերտներին տուն են ուղարկել։ Դպրոցը չի կարող ծառայել որևէ կուսակցության քարոզչական շահերին։ Հանրային կրթական հաստատությունների բնականոն գործունեության խաթարումը և աշխատակիցների ներգրավումը քաղաքական միջոցառումների մեջ հակասում են ընտրական օրենսգրքին, հանրային ծառայության և կրթության քաղաքական չեզոքության հիմնարար սկզբունքներին։ Առավել մտահոգիչ է, որ, ըստ տեղեկությունների, Ապարան համայնքի այլ դպրոցների՝ մասնավորապես Արագած և Քուչակ գյուղերի ուսուցիչներն ու աշակերտները ևս դասաժամերի ընթացքում ներգրավվել են իշխող կուսակցության քարոզչությանը։ Այս փաստերը վկայում են համակարգային բնույթ կրող վարչական ռեսուրսի օգտագործման մասին: Տեսանյութի հղում`https://www.youtube.com/watch?v=OrcaFPhNHlg

Տեղադրություն քարտեզի վրա

Լրացուցիչ տեղեկություն

Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
14.05.2026 17:31
Թարմացվել է
15.05.2026 00:54

Գաղտնիության քաղաքականություն