#PE-ARM-2026-78DA

20.05.2026 17:08 Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ

Դասակարգում

Կատեգորիա
Վարչական ռեսուրսի օգտագործում
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Պաշտոնատար անձանց, դպրոցների և մշակութային կենտրոնների ներկայացուցիչների անօրինական մասնակցություն նախընտրական միջոցառումներին

Տեղադրություն

Դեպքի նկարագրություն

Քարոզարշավի ընթացքում արձանագրվել է, որ միջոցառմանը մասնակցել են դպրոցահասակ երեխաներ և ուսուցիչներ։ Տեսանյութերում և լուսանկարներում երևում են երեխաներ, որոնք կրում են իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշներով կամ քարոզչական հագուստ, իսկ որոշ ուսուցիչներ նշել են, որ դասերն ավարտվել են նախատեսված ժամից շուտ՝ քարոզարշավին մասնակցելու նպատակով։ Նշված հանգամանքները կարող են վկայել կրթական գործընթացի և ուսումնական հաստատությունների ներգրավման մասին նախընտրական քարոզչությանը, ինչը պահանջում է իրավասու մարմինների կողմից մանրակրկիտ ուսումնասիրություն։ Առանձնահատուկ մտահոգիչ է անչափահասների մասնակցությունը քաղաքական քարոզչական միջոցառումներին՝ կուսակցական խորհրդանիշների և քարոզչական նյութերի օգտագործմամբ, քանի որ կրթական հաստատությունները պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն, իսկ երեխաները չպետք է դառնան քաղաքական պայքարի կամ քարոզչության գործիք։ Տեսանյութը`https://www.facebook.com/reel/1524891525913811

Տեղադրություն քարտեզի վրա

Լրացուցիչ տեղեկություն

Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
22.05.2026 17:09
Թարմացվել է
23.05.2026 00:01

Գաղտնիության քաղաքականություն