#PE-ARM-2026-9877

02.06.2026 18:24 Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ

Դասակարգում

Կատեգորիա
Վարչական ռեսուրսի օգտագործում
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Պաշտոնատար անձանց կողմից քարոզչական բնույթի հանդիպումների և միջոցառումների անցկացում

Տեղադրություն

Դեպքի նկարագրություն

Տավրոս Սափեյանը իր TikTok սոցիալական ցանցի էջում, որտեղ ինքն իրեն ներկայացնում է որպես Թալինի համայնքի ղեկավար, իրականացնում է նախընտրական քարոզչություն։ Հրապարակումների բովանդակությունը, տեսանյութերում օգտագործվող կոչերը, թեկնածուի կամ քաղաքական ուժի աջակցությունը և ընտրողներին ուղղված քաղաքական բնույթի ուղերձները վկայում են նախընտրական քարոզչության իրականացման մասին։ ՀՀ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք նախընտրական քարոզչություն իրականացնելիս պարտավոր են պահպանել օրենքով սահմանված սահմանափակումները և չեն կարող օգտագործել իրենց պաշտոնեական կամ ծառայողական դիրքի առավելությունները։ Համայնքի ղեկավարի կողմից քարոզչության իրականացումը այնպիսի էջից, որտեղ նա ներկայանում է որպես համայնքի ղեկավար և օգտագործում է իր պաշտոնի հետ կապված հեղինակությունն ու հանրային ճանաչումը, ընտրողների վրա ապօրինի կերպով ներգործելու լրացուցիչ հնարավորություն է ստեղծում:

Կցված ֆայլեր

IMG_4316.PNG
IMG_4316.PNG
3140.7 KB
Download
IMG_4317.PNG
IMG_4317.PNG
3870.2 KB
Download

Տեղադրություն քարտեզի վրա

Լրացուցիչ տեղեկություն

Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
02.06.2026 19:00
Թարմացվել է
02.06.2026 19:18

Գաղտնիության քաղաքականություն