#PE-ARM-2026-622F

09.05.2026 12:05 Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ

Դասակարգում

Կատեգորիա
Վարչական ռեսուրսի օգտագործում
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Քարոզչական նյութերի տարածում կոմունալ ծառայությունների աշխատակիցների միջոցով

Տեղադրություն

Դեպքի նկարագրություն

«Արդար Քվե» դիտորդական առաքելությունը ահազանգ է ստացել Նոր Նորքի 8-րդ զանգվածից, ըստ որի՝ մի խումբ անձինք, ներկայանալով Տիգրան Ավինյանի անունից գործող ներկայացուցիչներ, բնակարան առ բնակարան իրականացնում են ճնշում և քարոզչություն՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ Ըստ ահազանգի՝ ▪️ մուտք են գործում բնակարաններ, ▪️ պահանջում աջակցություն հայտնել ՔՊ-ին, ▪️ չեն հեռանում մինչև «դրական պատասխան» չստանան, ▪️ վռնդվելուց հետո վերադառնում են այլ անձանց հետ, ▪️ քաղաքացիներին սպառնում են 200.000 դրամ տուգանքով՝ բնակարանների մուտքերի մոտ աղբի առկայության պատճառաբանությամբ։ ❗️Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա առկա են մի շարք հնարավոր ընտրախախտումներ և իրավական խնդիրներ․ 📌 Ընտրողի ազատ կամարտահայտման վրա ճնշում 📌 Վախի և սպառնալիքի միջոցով քարոզչություն 📌 Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում 📌 Քաղաքացու անձնական և բնակարանային անձեռնմխելիության խախտման տարրեր ՀՀ Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով երաշխավորվում է յուրաքանչյուր քաղաքացու ազատ և առանց ճնշման ընտրության իրավունքը։ 📢 Կոչ ենք անում իրավապահ մարմիններին անհապաղ ուսումնասիրել ահազանգը, իսկ քաղաքացիներին՝ նման դեպքերի մասին հայտնել և տեսագրել հնարավոր խախտումները։

Տեղադրություն քարտեզի վրա

Լրացուցիչ տեղեկություն

Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
11.05.2026 18:07
Թարմացվել է
12.05.2026 19:49

Գաղտնիության քաղաքականություն