#PE-ARM-2026-90F2
25.05.2026 20:48
Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ
Դասակարգում
Կատեգորիա
Վարչական ռեսուրսի օգտագործում
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Պաշտոնատար անձանց կողմից քարոզչական բնույթի հանդիպումների և միջոցառումների անցկացում
Տեղադրություն
Ընտրատարածք
Շիրակ
Բնակավայր
Գյումրի
Հասցե / Տեղադրություն
-
Դեպքի նկարագրություն
Մայիսի 25-ին Գյումրիում ՝ Շիրակի մարզում քարոզարշավից հետո հանրահավաքի համար ՔՊ-ն տիտանական ջանքեր է գործադրել, որպեսզի չկրկնվի նախորդ անհաջող փորձը։
Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ՝ եռորի են ենթարկվել համայնքային նշանակության բոլոր կառույցների աշխատակիցները, որոնց պարտադրել են մեկ մարդու պես ներկա գտնվել Վարդանանց հրապարակում: Մեծ թվով մարդիկ բերվել են Երեւանից, որոնց մեկ-երկու ժամ առաջ ազատել են աշխատանքից, որ Գյումրի մեկնեն:
Բայց հատկապես մեծ թիվ են կազմել Շիրակի մարզի այլ համայնքներից բերվածներն ու Գյումրուն հարակից զորամասերի զինծառայողները, որոնց մի մասին ասվել է՝ քաղաքացիական հագուստով եկեք հանրահավաքի։Վարդանանց հրապարակում լավագույն դեպքում 200-300 գյումրեցի է եղել, մնացածները եկվորներ են եղել, որոնցով իշխանությունը փորձել է տպավորիչ, մարդաշատ հանրահավաքի տպավորություն թողնել։
Կցված ֆայլեր
Տեղադրություն քարտեզի վրա
Լրացուցիչ տեղեկություն
Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
29.05.2026 21:58
Թարմացվել է
30.05.2026 11:09