#PE-ARM-2026-EBA2
04.06.2026 15:30
Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ
Դասակարգում
Կատեգորիա
Ճնշում և ահաբեկում ընտրողների նկատմամբ
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Աշխատանքից ազատում քաղաքական դրդապատճառներով
Տեղադրություն
Ընտրատարածք
Սյունիք
Բնակավայր
Սիսիան
Հասցե / Տեղադրություն
-
Դեպքի նկարագրություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկությունը վերահսկելի դարձնելու նպատակով Սիսիանի կոմունալ բաժնի պետ, ակտիվ ՔՊ-ական Դավիթ Մարգարյանի նախաձեռնությամբ կոմունալ ծառայության շուրջ 43 աշխատակիցների ընտրատեղամասերը Սիսիանից տեղափոխվել են Լոր գյուղի միջնակարգ դպրոցում տեղակայված ընտրատեղամաս։
Ըստ տեղեկությունների՝ որոշ աշխատակիցների հայտնել են, թե կազմակերպվում է «էքսկուրսիա», որի ընթացքում նրանք նաև պետք է կատարեն իրենց քվեարկությունը։
Հատկանշական է, որ նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հանդիսանում է հենց Դավիթ Մարգարյանը, ինչը հաստատվում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքով։
Նկարագրված հանգամանքները ողջամիտ կասկածներ են առաջացնում ընտրողների ազատ կամարտահայտության, քվեարկության գաղտնիության և վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման վերաբերյալ։ Պետական կամ համայնքային համակարգի աշխատակիցների ընտրատեղամասերի կազմակերպված տեղափոխումը այն ընտրատեղամաս, որտեղ հանձնաժողովը ղեկավարում է նրանց անմիջական կամ ազդեցիկ վերադաս անձը, կարող է ստեղծել վերահսկվող քվեարկության, հոգեբանական ճնշման կամ ծառայողական կախվածության մթնոլորտ։ https://ishkhanutyun.am/hy/article/2026/06/04/3246
Տեղադրություն քարտեզի վրա
Լրացուցիչ տեղեկություն
Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
05.06.2026 15:30
Թարմացվել է
05.06.2026 16:39