#PE-ARM-2026-4602

18.05.2026 12:00 Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ

Դասակարգում

Կատեգորիա
Թշնամանքի հրահրում
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Բռնության և սպառնալիքների կոչեր քարոզչության ժամանակ

Տեղադրություն

Դեպքի նկարագրություն

Ուղիղ եթերի ընթացքում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դրսևորել է ակնհայտ ագրեսիվ և անհանդուրժողական վարքագիծ՝ ուղղված քաղաքացու նկատմամբ։ Մասնավորապես, տեսանյութում երևում է, թե ինչպես քաղաքացին՝ ներկայացած որպես բուժաշխատող, նրան դիմում է քննադատական խոսքով՝ նշելով, որ «գողացել է իր հայրենիքը»՝ ակնարկելով Արցախը։ Դրանից հետո վարչապետը կորցնում է ինքնատիրապետումը, բարձրաձայն և սպառնալից տոնով սկսում է արձագանքել՝ հիշատակելով քաղաքական ընդդիմախոսների, այդ թվում՝ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան և Ռոբերտ Քոչարյան անունները։ Տեսանյութում նկատելի է նաև, որ նույնիսկ այն բանից հետո, երբ կինը նշում է, որ իր եղբայրը անհետ կորած սպա է, վարչապետը չի դադարեցնում ագրեսիվ վարքագիծը։ Ավելին, երբ քաղաքացին փորձում է հեռանալ, նա ձեռքով հետ է քաշում և պահանջում շարունակել լսել իրեն։ Միաժամանակ, ներկա գտնվող իշխող կուսակցության աջակիցները միջամտում են, քաշքշում քաղաքացուն և փորձում խլացնել նրա ձայնը՝ խոչընդոտելով ազատ արտահայտվելու հնարավորությունը։ Տեսանյութը`https://www.facebook.com/share/v/1CvCDc7BM6/

Տեղադրություն քարտեզի վրա

Լրացուցիչ տեղեկություն

Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
18.05.2026 14:08
Թարմացվել է
19.05.2026 09:34

Գաղտնիության քաղաքականություն