#PE-ARM-2026-C0AD

25.05.2026 22:52 Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ

Դասակարգում

Կատեգորիա
Անհավասար հնարավորությունների ստեղծում կուսակցությունների (դաշինքների) համար
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Նախընտրական հավաքներ և հանրահավաքներ անցկացնելու համար տարածքների տրամադրման մերժում

Տեղադրություն

Դեպքի նկարագրություն

https://www.facebook.com/share/v/1BgeewNULb/ Քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը Դավթաշեն գյուղում հանդիպել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամ, Դավթաշենի բնակիչ Սողոմոն Խաչատրյանին և հրապարակային կերպով մեղադրել նրան 44-օրյա պատերազմի ընթացքում «զորքը միայնակ թողնելու» մեջ։ Դիտորդական տեսանկյունից քաղաքական հակառակորդի հասցեին նման մեղադրանքների հնչեցումը կարող է գնահատվել որպես վարկաբեկող և մանիպուլյատիվ քարոզչության դրսևորում։ Միաժամանակ արձանագրվել է, որ համայնքի ղեկավարի թիմակիցների կողմից հնչեցվել են հոխորտանքներ և ագրեսիվ արտահայտություններ Դավիթի հասցեին, ինչը կարող է պարունակել հոգեբանական ճնշման և սպառնալիքի տարրեր։ Հատկանշական է նաև, որ համայնքի ղեկավարը, շեշտադրելով իր պաշտոնեական կարգավիճակը, հայտարարել է, թե Դավիթը «իրավունք չունի գալ Դավթաշեն և կոչ անել բնակիչներին ձայն տալ 14 համարին»։ Նման ձևակերպումները կարող են ընկալվել որպես քաղաքական մրցակցության սահմանափակման և ընտրողների ազատ քաղաքական հաղորդակցության նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի դրսևորում։

Կցված ֆայլեր

2026-05-25_18-35-53.png
2026-05-25_18-35-53.png
436.6 KB
Download
2026-05-25_18-43-08.png
2026-05-25_18-43-08.png
550.1 KB
Download

Տեղադրություն քարտեզի վրա

Լրացուցիչ տեղեկություն

Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
25.05.2026 23:05
Թարմացվել է
26.05.2026 18:27

Գաղտնիության քաղաքականություն