#PE-ARM-2026-D492

21.05.2026 19:36 Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ

Դասակարգում

Կատեգորիա
Դիտորդի իրավունքների խախտում
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Դիտորդի իրավունքների սահմանափակում

Քվեարկության տեղամաս

Դեպքի նկարագրություն

Արձանագրություն Ամսաթիվ և Ժամ: 21 մայիսի, 2026թ․, ժամը՝ 16:10 Տեղամաս / Հասցե: Թիվ 7/1 ընտրատեղամաս, ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Թիվ 85 մանկապարտեզ , Իսակով 50/6 Խախտման նկարագրություն: Տեղական դիտորդական կազմակերպության հավատարմագրված դիտորդի և անկախ լրատվամիջոցի թղթակցի մուտքը ընտրական տեղամաս անհիմն արգելվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից։ Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, թե «տեղամասում տարածքը փոքր է, և մարդկանց քանակը գերազանցում է նորմը»։ Ավելի ուշ, երբ դիտորդին հաջողվել է մուտք գործել սենյակ, հանձնաժողովի քարտուղարը արգելել է նրան իրականացնել լուսանկարահանում և տեսանկարահանում՝ սպառնալով դուրս հրավիրել տեղամասից։ Նույն ընթացքում թեկնածուներից մեկի վստահված անձը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել լրագրողի նկատմամբ, փորձել է խլել տեսախցիկը և հրելով հեռացրել է նրան քվեարկության սենյակի կենտրոնական մասից, որտեղ այդ պահին արձանագրվում էր այլ ընտրողի ուղղորդման դեպք։ Խախտված իրավական նորմեր: Խախտվել են Ընտրական օրենսգրքով սահմանված՝ դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների՝ ընտրությունների ընթացքին անարգել հետևելու, տեսա-լուսանկարահանումներ անելու և ընտրական փաստաթղթերին ծանոթանալու հիմնարար իրավունքները։ Ձեռնարկված միջոցներ: Լրագրողի և դիտորդական կազմակերպության իրավաբանների կողմից անմիջապես գրավոր բողոք է ներկայացվել Տարածքային ընտրական հանձնաժողով (ՏԸՀ)։ Դեպքի վայր է հրավիրվել Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) արագ արձագանքման խումբը։ Խոչընդոտման փաստով նյութեր են նախապատրաստվել իրավապահ մարմիններին փոխանցելու համար (լրագրողական օրինական գործունեությունը խոչընդոտելու հոդվածով)։

Տեղադրություն քարտեզի վրա

Լրացուցիչ տեղեկություն

Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
21.05.2026 19:47
Թարմացվել է
23.05.2026 00:16

Գաղտնիության քաղաքականություն